Ռյուտեն մեղադրել է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին ՆԱՏՕ-ի հետ բախման ձգտելու մեջ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, իբր, «ձգտում են երկարատև առճակատման ՆԱՏՕ-ի հետ»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Եվրախորհրդարանում «Գլոբալ Եվրոպա» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ դաշինքի համար ռազմական սպառնալիքը «իրական է և ժամանակի ընթացքում չի անհետանա»։ Ռյուտեի խոսքով՝ այս չորս երկրները «ավելի ու ավելի են համագործակցում ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելու համար», սակայն դաշինքն «առավելություն ունի», որը կայանում է իր անդամ պետությունների միջև երկարատև գործընկերության մեջ։
Ավելին, նա նշել է, որ դաշինքը Ուկրաինային համարում է Ռուսաստանի դեմ «պաշտպանության առաջին գիծ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)