Չինաստանը և Ռուսաստանը ընդլայնում են իրենց ներկայությունը Արկտիկայում․ Fox News
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը և Ռուսաստանը ընդլայնում են իրենց ներկայությունը Արկտիկայում՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող են դիմակայել ՆԱՏՕ-ին ծովում և ջրի տակ: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, հաղորդում է Fox News-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը մեծացնում են համատեղ պարեկությունը Արկտիկայում՝ ընդլայնելով իրենց ներկայությունը Ռուսաստանի հյուսիսային ափից մինչև Ալյասկայի հյուսիս և Կանադայի մոտ:
«Այդ ամենը չի արվում խաղաղ նպատակներով։ Նրանք փորձում են պարզել, թե ինչպես կարող են դիմակայել ՆԱՏՕ-ին ծովում և ջրի տակ: Մենք պետք է հիշենք սա և պատրաստ լինենք», - հայտարարել է Գրինկևիչը։
Միևնույն ժամանակ, վերջինս հավելել է, որ ինքը չի համարում Ռուսաստանի և Չինաստանի այս քայլերը ՆԱՏՕ-ի տարածքի անմիջական սպառնալիք:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)