Ուիթքոֆն ու Քուշները կրկին կայցելեն Մոսկվա
Ռուսաստան
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները հույս ունեն այս ամիս այցելել Մոսկվա՝ բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ծրագրում են մոտ ապագայում մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, քանի որ Թրամփի բանագնացներն աշխատում են Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի առաջմղման ուղղությամբ», - ասված է նյութում:
Ինչպես նշում են աղբյուրները, հանդիպումը կարող է կայանալ այս ամիս, սակայն անելիքները դեռ վերջնականապես չեն հաստատվել, ու ժամկետները կարող են փոխվել Իրանում անկարգությունների պատճառով: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, այս պահին նման հանդիպում նախատեսված չէ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ