Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Ռուսաստան
Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն դեռևս չի սկսել աշխատել նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի միջև շփումների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին։
«Այս մակարդակով որևէ կոնկրետ զրույց առայժմ նախատեսված չէ` չնայած ոչինչ չի բացառվում», - ասել է աղբյուրը։
Պուտինի և Մակրոնի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին։ Դա նրանց առաջին զրույցն է երկարատև ընդմիջումից հետո, որը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Զրույցի ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել անհապաղ հրադադարի և զինադադարի։ Ռուսաստանի նախագահը պատասխանել է՝ հակամարտությունը հայտարարելով Արևմտյան քաղաքականության հետևանք և ընդգծելով, որ ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի «տարածքային նոր իրողությունները» և լուծի ճգնաժամի արմատական պատճառները։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ