Ինդոնեզիայում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգում գտնվող Մերապի հրաբուխը ժայթքել է հունվարի 14-ին՝ ժամը 09:36-ին (Երևանի ժամանակով՝ 06:36-ին)։ Հրաբխային մոխիրը խառնարանից դուրս է նետվել1600 մետր բարձրության վրա, հաղորդում է ANTARA լրատվական գործակալությունը։
«Մոխրի սյուն է նկատվել, որը հասել է գագաթից մոտավորապես 1600 մետր բարձրության», - ասել է Մերապի լեռան դիտակետի աշխատակից Ահմադ Ռիֆանդին։
Մերապի լեռան վրա ներկայումս հայտարարվել է 2-րդ մակարդակի տագնապ։ Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների ռիսկի նվազեցման կենտրոնը (PVMBG) առաջարկություններ է հրապարակել, այդ թվում՝ արգելել զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին ակտիվ կենտրոնից 3 կիլոմետր շառավղով որևէ գործունեությամբ զբաղվել։
PVMBG-ն նաև զգուշացրել է սառը լավայի հոսքերի հնարավոր սպառնալիքի մասին։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ