Ազգային հերոս Վահագն Ասատրյանն ուներ սպային հատուկ բոլոր կարևոր հատկանիշները․այսօր նրա ծննդյան օրն է
Հասարակություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:
Վ. Ասատրյանը Զինված ուժերի սպայական դարբնոցի ամենակայացած, պատրաստված դեմքերից էր, սպայի ու հրամանատարի լավ տեսակ և օրինակ:
Վերջինս ուներ զինվորականին ու սպային հատուկ բոլոր կարևոր հատկանիշները, ու շատ անսովոր է նրա մասին անցյալով խոսել:
Հիշատակդ վառ լավ մարդ, իսկական հրամանատար:
Հավերժ փառք ու խոնարհում»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ