Կանխվել է Կոստա Ռիկայի նախագահի դեմ մահափորձը
Աշխարհ
Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսի նկատմամբ նախատեսվում էր մահափորձ փետրվարին՝ ընտրություններից մի քանի օր առաջ: Այս մասին հայտարարել է Կոստա-Ռիկայի հետախուզության վարչության և ազգային անվտանգության նախագահ Խորխե Տորեսը Repretel-ի եթերում։
«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի քրեական դիմում ներկայացնեմ այն տեղեկատվության կապակցությամբ, որը մենք ստացել ենք գաղտնի աղբյուրից Հանրապետության նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին», - հայտնել է Տորեսը:
Երկրի հետախուզության և անվտանգության վարչության տվյալներով՝ Չավեսի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Ներկայումս կատարվում է հետաքննություն: Կասկածյալը պնդում է, որ ինքը անմեղ է:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ