Վագիֆ Խաչատրյանի մոտ առկա է քրոնիկ հիվանդության սրացում. «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն
Հասարակություն
Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
«Այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ