Ուկրաինայում արտակարգ դրություն կհայտարարվի էներգետիկ ոլորտում. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածների ծանր հետևանքների պատճառով որոշում կընդունվի արտակարգ դրություն հայտարարել էներգետիկ ոլորտում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին ընդգծել է, որ ռուսական հարվածների հետևանքները, ինչպես նաև վատթարացող եղանակային պայմանները չափազանց ծանր են։ Նա հավելել է, որ վերանորոգման խմբերը, էներգետիկ ընկերությունները, փրկարարները և կոմունալ ծառայությունների աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա՝ էլեկտրաէներգիան և ջեռուցումը վերականգնելու համար։
Այնուամենայնիվ, քանի որ շատ խնդիրներ անհապաղ լուծում են պահանջում, էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն կհայտարարվի։ Մասնավորապես, Կիևում կստեղծվի մշտական համակարգող շտաբ։
Մեկ այլ խնդիր է, որ կառավարությունը առավելագույնի հասցնի գործընկերների հետ համագործակցությունը՝ էներգետիկ ցանցի վերականգնման համար սարքավորումներ և աջակցություն ապահովելու նպատակով։
«Այս իրավիճակում Նախարարների կաբինետը կապահովի պահեստային էներգետիկ սարքավորումները ցանցին միացնելու հետ կապված բոլոր գործընթացների առավելագույն ապակարգավորումը։ Մենք նաև աշխատում ենք Ուկրաինա էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալը զգալիորեն մեծացնելու ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ