Արևմուտքում նշել են ֆոն դեր Լեյենի հեռանալու պայմանը (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհեռանա պաշտոնից, երբ եվրոպացիները «խելքի գան» և իշխանափոխություն ցանկանան։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Հունգարիայի նախկին դեսպան Շանդոր Կուշայը։
Նրա խոսքով՝ Եվրոպական էլիտան՝ ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, «պարզապես ի վիճակի չէ» հարմարվել համաշխարհային նոր գործընթացներին։ Դիվանագետը հավելել է, որ ինքը նույնպես իրական պատկերացում չունի կատարվածի մասին և «չի հասկանում, թե ինչ է կատարվում»:
«Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական հասարակությունները չեն արթնացել և չեն փոխել իրենց ղեկավարությունը։ Բայց դա շատ բարդ ու երկար գործընթաց է», - ընդգծել է Քուշայը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ