Դանիան Իսպանիային զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցման ռիսկերի մասին
Աշխարհ
Կոպենհագենը զգուշացրել է Մադրիդին, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի հնարավոր բռնակցումը ռիսկեր կառաջացնի Եվրամիության մնացած մասի, մասնավորապես՝ Իսպանիայի համար։ Այս մասին գրում է իսպանական El Mundo թերթը՝ աղբյուրներին հղում անելով։
Աղբյուրների համաձայն՝ Դանիայի կառավարությունը կարծում է, որ կղզու՝ Վաշինգտոնի կողմից փոխանցումը կարող է նախադեպ ստեղծել, որը ապագայում կարող է ազդել Իսպանիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ինքնավար տարածքների վրա, որոնց հավակնում է Մարոկկոն։
Դանիան Իսպանիայից աջակցություն և վճռական գործողություններ է խնդրել՝ նշելով, որ Կոպենհագենի համար շատ դժվար կլինի կանխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու ձեռքբերումը։ Հրատարակությունը նշում է, որ թագավորությունը «սարսափած է» Միացյալ Նահանգների հետ բախման հեռանկարից։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)