Ուկրաինայի մասին Թրամփի հայտարարությունը անհանգստացնում է Եվրոպային․ Bloomberg
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունը, որը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն մեղավոր է անվանել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ գործարքի բացակայության համար, կարող է անհանգստացնել Եվրոպային: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Reuters գործակալությանը տված մեկնաբանությունները կարող են նաև անհանգստություն առաջացնել եվրոպացի դաշնակիցների մոտ, որոնք մտավախություն ունեն, որ Թրամփը բանակցություններում մնացած մի շարք առանցքային վիճելի կետերը հարթելու իր ձգտումներում կոշտ զիջումներ կպարտադրի Ուկրաինային», - ասված է հրապարակման մեջ:
Պարբերականը նշում է, որ Զելենսկու մասին ԱՄՆ նախագահի խոսքերը հակասում են նրա նախորդ հայտարարություններին, որոնցում նա աճող հիասթափություն էր հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ