Թրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է Գրենլանդիան միացնել Միացյալ Նահանգներին՝ այն վերածելով «Թրամփլենդի»։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում՝ կտրուկ քննադատելով այդ գաղափարը և այն անվանելով անհիմն ու վտանգավոր։
Մաքֆոլի խոսքով՝ այս նախաձեռնության հետևում չկա ոչ խորքային տրամաբանություն, ոչ էլ որևէ ռազմավարական մեծ տեսլական։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է «անհեթեթ և անպատասխանատու ծրագրի», որը չի հիմնվում իրական քաղաքական կամ անվտանգային հաշվարկների վրա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը դիմել էր ՆԱՏՕ-ին և Դանիային՝ պահանջելով «հեռու պահել» Ռուսաստանին և Չինաստանին Գրենլանդիայից՝ պնդելով, թե այդ երկրներն ունեն ռազմական հավակնություններ կղզու նկատմամբ։ Նա ընդգծել էր, որ Գրենլանդիան «անհնար է պաշտպանել երկու շնահարված սահնակներով» և հավելել, որ կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղակայելու համար՝ ազգային անվտանգության նպատակներով։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ