Կրեմլը արձագանքել է Նովոկուզնեցկում նորածինների զանգվածային մահվան դեպքերին
Ռուսաստան
Կրեմլում մեկնաբանել են Նովոկուզնեցկում գրանցված նորածինների մահվան դեպքերը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանի Telegram ալիքին հայտնել է, որ տեղի ունեցածը «մեծ ողբերգություն» է։
Նրա խոսքով՝ ամանորյա տոների ընթացքում բժշկական հաստատությունում չի հաջողվել փրկել առնվազն ինը նորածնի կյանք։ Պեսկովը ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Միևնույն ժամանակ հաղորդվում է ևս մեկ ողբերգական դեպքի մասին՝ այս անգամ Կալինինգրադի մարզում գտնվող ծննդատներից մեկում։ Մահացած նորածնի մայրը պնդում է, որ բժիշկները ուշ են կատարել կեսարյան հատումը, ինչի հետևանքով ծնված աղջիկը ապրել է ընդամենը երկու օր։ Կինը տեղի ունեցածի համար մեղադրում է բուժանձնակազմին։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ