Գրենլանդիայի ԱԳ նախարար Մոցֆելդտը հայտարարել է՝ կղզին չի ցանկանում Միացյալ Նահանգների մաս լինել
Աշխարհ
Գրենլանդիան չի ցանկանում միանալ Միացյալ Նահանգներին, բայց մտադիր է ամրապնդել համագործակցությունը Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը Սպիտակ տանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ պետք է ընդգծել, թե որքան կարևոր է Գրենլանդիայի համար ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, սակայն դա չի նշանակում, որ կղզին ցանկանում է պատկանել Վաշինգտոնին։
Ավելի վաղ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել էր, որ ինքը և Մոտցֆելդտը չեն կարողացել փոխել ԱՄՆ դիրքորոշումը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ