Պետդումայում չեն բացառել WhatsApp-ի ամբողջական արգելափակումը Ռուսաստանում 2026-ին
Ռուսաստան
Ռուսաստանում WhatsApp մեսենջերը կարող է ամբողջությամբ արգելափակվել 2026 թվականին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը։
Նրա խոսքով՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը Ռոսկոմնադզորը կարող է ձեռնարկել միջոցառումների ամբողջական փաթեթ՝ WhatsApp-ի վերջնական արգելափակման համար։ «Կարծում եմ՝ իսկապես, մինչև տարվա վերջ Ռոսկոմնադզորը կընդունի համապատասխան քայլեր՝ մեսենջերի լիարժեք փակման ուղղությամբ», — նշել է պատգամավորը։
Սվինցովի հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Ռուսաստանում շարունակվում է օտարերկրյա թվային հարթակների գործունեության սահմանափակման քաղաքականությունը՝ տվյալների պահպանման, անվտանգության և ազգային օրենսդրությանը համապատասխանության պահանջների խստացման շրջանակում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ