Իսլանդիան կդառնա ԱՄՆ 52-րդ նահանգը․ Politico
Աշխարհ
Իսլանդիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու և նախկին կոնգրեսական Բիլլի Լոնգը կատակով հայտարարել է, որ կղզային երկիրը կդառնա 52-րդ նահանգը:
Այս մասին հայտնում է Politico-ն։
«Լոնգը՝ Իսլանդիայում դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուն, կատակով Կոնգրեսի անդամներին ասել է, որ Իսլանդիան կդառնա 52-րդ նահանգը, իսկ ինքը՝ նահանգապետը», - ասված է պարբերականի նյութում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան պայմանավորվել էին աշխատանքային խումբ ձևավորել տարաձայնությունների լուծման համար: Դանիայի ԱԳ նախարար Լարս Լեկե Ռասմուսենը հայտարարել է, որ Դանիան և Գրենլանդիան ունեն «կարմիր գծեր», որոնք չեն կարող հատել, թեև պատրաստ էին Վաշինգտոնին առաջարկել Արկտիկայում կղզու վրա ավելի շատ բազաներ բացելու հնարավորություն:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ