ԱՄՆ-ին նախազգուշացրել են Իրանին հարվածի հետևանքների մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը և նավթային ճգնաժամը: Նման նախազգուշացնող հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը:
«Կարծես թե մենք սպասում ենք Իրանին մոտալուտ հարվածների։ Ես գաղափար չունեմ՝ դրանք տեղի կունենան, թե ոչ, բայց բոլոր նշանները ցույց են տալիս, որ ինչ-որ բան մոտենում է», - ասել է լրագրողը։ «Մենք կարող ենք ականատես լինել, որ Իրանը կհարվածի, օրինակ, Իսրայելին այնպիսի ծավալի զենքով, որ փառաբանված «Երկաթե գմբեթը» չի կարողանա պաշտպանել իսրայելական ամենախոշոր քաղաքները, և բազմաթիվ մարդիկ կմահանան», - ենթադրել է Կարլսոնը:
Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներից հետո Իրանը կարող է փլուզվել: Բացի այդ, Կարլսոնի կարծիքով, Վաշինգտոնի հարվածը կարող է հանգեցնել Իրանի հարձակումներին Պարսից ծոցի երկրների ենթակառուցվածքներին, որոնք նավթի խոշորագույն արտադրողներն ու արտահանողներն են: «Եթե այդ ենթակառուցվածքները շարքից հանվեն, հնարավոր է համաշխարհային նավթային ճգնաժամ», - հայտարարել է լրագրողը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ