Պուտինը կարևոր հայտարարություն կանի․ Կրեմլ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ կներկայացնի միջազգային իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հինգշաբթի օրը՝ օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, նախագահը կներկայացնի իր տեսլականը միջազգային ներկայիս իրավիճակի վերաբերյալ», - ասել է Պեսկովը։
Արարողությունն ավանդաբար տեղի կունենա Մեծ Կրեմլի պալատի Ալեքսանդրյան դահլիճում։ Ռուսաստանի նախագահը կընդունի 34 նոր օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)