Դանիայի վարչապետը ԱՄՆ-ի հետ բանակցությունները բնութագրել է որպես «ոչ հեշտ»
Համաշխարհային Մամուլ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ի հետ անցկացված բանակցությունները բնութագրել է երկու բառով՝ «ոչ հեշտ հանդիպում»։ Այդ մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը՝ անդրադառնալով Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ֆրեդերիկսենի խոսքով՝ ԱՄՆ–Դանիա–Գրենլանդիա աշխատանքային խմբի ձևավորումը չի վերացնում կողմերի միջև առկա հիմնարար տարաձայնությունները, քանի որ Վաշինգտոնի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ մնում են անփոփոխ։ Նա ընդգծել է, որ Կոպենհագենը շարունակում է աշխատել՝ կանխելու կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն հաստատելու ցանկացած փորձ։
Դանիայի վարչապետը նաև հայտնել է, որ կառավարությունը ուրբաթ օրը կտեղեկացնի խորհրդարանի անդամներին ստեղծված իրավիճակի մասին։ Ավելի վաղ Դանիայի արտգործնախարար Լարս Լեկե Ռասմուսսենը հայտարարել էր, որ Սպիտակ տանը կայացած բանակցությունները բացահայտել են կողմերի միջև խորքային տարաձայնությունները Գրենլանդիայի հարցում, և թեև քննարկումը եղել է «անկեղծ և կառուցողական», համաձայնության հասնել չի հաջողվել։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ