Մեծ Բրիտանիան մեկ զինվորականի է ուղարկել Գրենլանդիա
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան մեկ զինվորականի է ուղարկել Գրենլանդիան պաշտպանելու համար՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին: Այս մասին հայտնում է The Independent-ը։
«Մեծ Բրիտանիան ռազմական սպա է ուղարկել Գրենլանդիա՝ Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում Դանիայի ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում։ Այս որոշումն ընդունվել Է Թրամփի՝ այդ տարածքը վերահսկողության տակ վերցնելու բազմաթիվ կոչերից հետո», - նշվում է նյութում։
Բրիտանական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Դանիայի խնդրանքով Arctic Endurance զորավարժություններին ընդառաջ մեկ զինվորական ուղարկվել է հետախուզական խումբ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ