Զախարովան՝ բրիտանական Nightfall հրթիռների մասին․ Արևմուտքը խաղաղություն չի ուզում
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված Nightfall նոր հրթիռների մշակումը՝ հայտարարելով, որ այդ քայլը վկայում է Արևմուտքի խաղաղություն չցանկանալու մասին։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցի ընթացքում՝ նշելով, որ նախագիծը չի նպաստում հակամարտության կարգավորմանը։
«Ինչպես տեսնում եք, սա նույնպես քայլ չէ խաղաղության ուղղությամբ», — ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ Եվրոպայի կողմից Կիևի շարունակական ռազմական ու ֆինանսական աջակցությունը խոսում է ավելի բարձր, քան խաղաղության մասին հնչող հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Արևմուտքում իրականում չեն ցանկանում ուկրաինական հակամարտության ավարտը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր Nightfall նախագծի շրջանակում մրցույթ հայտարարելու մասին՝ ցամաքային տեղակայման հրթիռների մշակման համար։ Նախատեսվում է ստեղծել ավելի քան 500 կմ թռիչքային հեռավորությամբ հրթիռներ, որոնք կարող են գործել բարձր սպառնալիքների և ուժեղ էլեկտրամագնիսական խանգարումների պայմաններում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ