Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Հայաստան
Հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ