Դանիայի վարչապետը երկու բառով է նկարագրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Աշխարհ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարների բանակցությունները բարդ հանդիպում է անվանել: Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի աշխատանքային խմբի ստեղծումը չի փոխում այն փաստը, որ գոյություն ունի հիմնարար տարաձայնություն, քանի որ կղզին «գրավելու» Վաշինգտոնի հավակնությունները մնում են անփոփոխ:
Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքները շարունակվում են ամերիկացիների կողմից կղզու գրավման իրականացումը կանխելու ուղղությամբ, իսկ ուրբաթ՝ հունվարի 16-ին, կառավարությունը խորհրդարանի անդամներին կտեղեկացնի իրավիճակի մասին:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ