Պուտինը հույս է հայտնել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանը հույս ունի վերականգնել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ և բաց է համագործակցության համար բոլոր երկրների հետ՝ առանց բացառության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության՝ անկախ երկրների աշխարհաքաղաքական դիրքավորումից։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի փակում դռները որևէ պետության առաջ և շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ։
Նախագահը նշել է, որ Հարավային Կորեան շարունակում է մնալ կարևոր գործընկեր, և Մոսկվայում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել լիարժեք և կայուն հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)