Թուրքական հարվածային ԱԹՍ-ները` Սիրիայի հարավում
Աշխարհ
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDG) հայտարարել են, որ Դեր Հաֆիր և Մեսքենե բնակավայրերի տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են նկատվում։ Այս հայտարարությունը «SDG»-ն արել է Հալեպում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի վրա իրականացված հարձակումներից հետո։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
«SDG»-ի մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ «ԱԹՍ»-ների թռիչքները զուգահեռվում են Դամասկոսին ենթակա զինված խմբավորումների կողմից այդ շրջաններում արձանագրված ռազմական տեղաշարժերի և գնդացրային կրակոցների հետ։ Հետախուզականներից բացի կիրառվում են նաև հարվածային «ԱԹՍ»-ներ, որոնք ևս մասնակցում են հարձակումներին:
«Mezopotamya» լրատվական գործակալութան հաղորդմամբ՝ գիշերը Դեր Հաֆիր քաղաքում գտնվող շաքարի գործարանը ենթարկվել է հրետակոծության, ինչի հետևանքով գործարանը նյութական վնասներ է կրել:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ