Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ