Զելենսկին ձգձգում է խաղաղության համաձայնագիրը․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձգձգում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները։
Նա պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ «Կարծում եմ՝ նա [Պուտինը] պատրաստ է գործարք կնքել», - ասել է նա։ «Ուկրաինան ավելի քիչ է պատրաստ գործարքի»։
Երբ հարցրել են, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել պատերազմի կարգավորման, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է անում Զելենսկին բանակցությունները ձգձգելու համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը