Պուտինը հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում է
Աշխարհ
Միջազգային ասպարեզում իրավիճակը ներկայումս ավելի է վատթարանում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ հակամարտությունները սրվում են, ի հայտ են գալիս լարվածության նոր օջախներ, իսկ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում է։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կհետևի հավասարակշռված ուղու և հավատարիմ է մնում բազմաբևեռ աշխարհին։
Նա նշել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի շահերը տարիներ շարունակ անտեսելու և դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի՝ առաջխաղացման ուղղակի հետևանք է։ Պուտինը վստահեցրել է, որ «Ռուսաստանը հետևողականորեն կշարունակի հետապնդել իր նպատակները Ուկրաինայում»։
«Մենք կարծում ենք, որ արժե վերադառնալ իմաստալից երկխոսության, ամրապնդել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը նաև ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ պատշաճ մակարդակի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)