Ղազախստանում կգործարկվի ԱԲ–իմամ
Այլ
Ղազախստանում մուսուլմանների հոգևոր վարչությունը խոստացել է ներդնել արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող «Իմամ Արհեստական Բանականություն» բջջային հավելված: Ղազախստանի գերագույն մուֆթի Նաուրիզբայ կաժի Թագանուլիի խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է գործարկվել 2026 թվականին:
Բջջային հավելվածը, ենթադրաբար, կտրամադրի կրոնական հարցերին անհապաղ պատասխաններ՝ հիմնվելով հուսալի աղբյուրների վրա:
«Ժամանակակից պահանջներին համապատասխան, մենք պետք է համակարգված կերպով ներդնենք արհեստական բանականության հնարավորությունները կրոնական ոլորտում», - նշվում է հայտարարության մեջ:
Ղազախստանի գերագույն մուֆթիի խոսքով՝ սա ոչ միայն կօգնի «արագ և հուսալի պատասխաններ տալ մարդկանց կրոնական բնույթի հարցերին», այլև կնվազեցնի հոգևորականության աշխատանքային ծանրաբեռնվածությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)