Հաղորդավարուհին ուղիղ եթեր է մտել եկել տնից և հայտնվել զվարճալի իրավիճակում (տեսանյութ)
Այլ
Հայտնի ուելսցի հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Էլին Ֆլերը Channel 4 հեռուստաալիքով ուղիղ եթեր է մտել եկել տնից և հայտնվել զվարճալի իրավիճակում, հայտնում է Daily Mail-ը։
Հաղորդավարուհին տնից է հեռարձակել իր «Heno» հաղորդումը, քանի որ առատ ձյան պատճառով չէր կարողացել հասնել ստուդիա։ Իր գործընկերոջ հետ խոսելիս նա կատակով իր տունը նկարագրել է որպես վատ եղանակի պատճառով փակի տակ լինելու համար լավագույն վայր։
«Ես հույս ունեի այսօր հյուսիսից հարավ երթևեկել մեքենայով, բայց, ցավոք, ճանապարհներին բարդ իրավիճակ է», - հավելել է Ֆլերը: Այդ պահին նրա ամուսինը՝ նախկին ֆուտբոլիստ Ջեյսոն Հարվին, փորձել է թաքնվել տեսախցիկից՝ սողալով չորս ոտքի վրա, սակայն հայտնվել է կադրում։
«Ոչ թե կատու, ոչ թե շուն, այլ՝ Ջեյսոն... Մենք սիրում ենք ուղիղ հեռարձակումները», - այսպես է Հենոն նկարագրել միջադեպը սոցիալական ցանցերում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)