Սպիտակ տունը հայտնել է Իրանի նկատմամբ Թրամփի հետաքրքրության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը ուշադիր հետևում են Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։
Խոսնակը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը, այդ թվում՝ անձամբ Թրամփը, ներկայումս քննարկում են բոլոր հնարավոր սցենարները։
Մի քանի օր առաջ Associated Press-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնը լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական գործողությունների հնարավորությունը։ Քննարկմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան աշխատակիցներ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)