Ովքեր են Էրդողանի հնարավոր իրավահաջորդները․ Economist
Թուրքիա
Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր իրավահաջորդների թվում են նրա որդին՝ Բիլալը, փեսա Սելչուկ Բայրաքթարը, երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նախկին արտգործնախարար Սուլեյման Սոյլուն: Չորս հիմնական թեկնածուներին անվանել է The Economist ամսագիրը։
Նշվում է, որ իշխող կուսակցությունում հրաժարվում են քննարկել երկրի գործող առաջնորդին փոխարինելու հարցը: «Պլան Բ չկա», - պարբերականին հայտնել է կուսակցության բարձրաստիճան անդամը։
Միևնույն ժամանակ պարբերականի կողմից հարցված փորձագետները հայտարարել են, որ «լավագույնը» Ֆիդանն է, ով մինչև գերատեսչությունում աշխատելը ավելի քան 10 տարի գլխավորել է թուրքական հետախուզական ծառայությունը։ Նախագահ դառնալու ամենաքիչ շանսերն ունի 44-ամյա Բիլալը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)