Չինաստանը Եվրոպային նախազգուշացրել Է Գրենլանդիային հանձնելու հետևանքների մասին
Աշխարհ
Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների պատճառով Եվրոպան ստիպված կլինի ընտրություն կատարել իր ինքնիշխանության և եվրատլանտիզմի միջև։ Կղզին հանձնելու հետևանքները բացահայտել է չինական Global Times պարբերականը։
«Գրենլանդիան դառնում է փորձադաշտ՝ Արևմուտքի ներսում ուժը ստուգելու համար։ Համեմատած ԱՄՆ-ի ուժային սպառնալիքների հետ, Եվրոպայի փոքրաթիվ ռազմական գործողություններն ավելի շատ նման են իմիջը պահպանելու փորձին՝ միաժամանակ խուսափելով ԱՄՆ-ի իրական զայրույթից, ինչը միայն հեղինակության հարց չէ», - ընդգծված է հոդվածում։
Նշվում է, որ եվրոպական երկրները պետք է Վաշինգտոնի մոտ կոշտ պատասխանի անխուսափելիության զգացում ստեղծեն, հակառակ դեպքում Գրենլանդիայի գրավումը միայն ժամանակի հարց կլինի: Միևնույն ժամանակ, կղզու կորուստը կհանգեցնի ոչ միայն հողի և ինքնիշխանության կորստի, այլև Եվրոպային զրկելով «բազմաբևեռ աշխարհում նշանակալի բևեռ դառնալու հնարավորությունից»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)