Ինչ է թաքցնում Թրամփը․ WSJ
Աշխարհ
Եվրոպայում սկսել են վախենալ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության մասին Գրենլանդիան գրավելու ծրագրերի քողարկում են։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Դանիացիների և այլ եվրոպացիների մեծամասնությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումները ստվերում են Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու հավակնությունները», - ասվում է նյութում: Միևնույն ժամանակ, ինչպես եվրոպական առաջնորդները, այնպես էլ ամերիկյան ազգային անվտանգության մասնագետները համոզված են, որ Ռուսաստանը և Չինաստանը սպառնալիք չեն ներկայացնում Գրենլանդիայի համար:
Բացի այդ, ԱՄՆ-ն արդեն ունի կղզու վրա պաշտպանական կառույցներ ստեղծելու լայն լիազորություններ՝ համաձայն Դանիայի հետ 1951 թվականի համաձայնագրի: Հոդվածում նշվում է նաև, որ ի սկզբանե Գրենլանդիայում եվրոպացիների առաքելությունը պետք է մնար մի քանի օր, բայց այժմ Եվրոպան ձգտում է երկարացնել այն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)