Ռոդրիգեսը քննադատել Է ԱՄՆ-ին և հանդես եկել կոչով․ CNN
Աշխարհ
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը և հայտարարել երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերը փոխանցում է CNN News-ը։
«Ամբողջ Վենեսուելան սպառնալիքի տակ է, ուստի ես ազգային միասնության կոչ եմ անում, որպեսզի ինքնիշխանությունն առաջին տեղում դնելով՝ մենք դիվանագիտական պայքար մղենք», - ասել է նախագահի պաշտոնակատարը:
Մասնավորապես, Ռոդրիգեսը, նկարագրելով ԱՄՆ-ի գործողությունները, նշել է այնպիսի սահմանումներ, ինչպիսիք են «հանցավոր տնտեսական շրջափակումը, տնտեսական պատերազմը, ծովային շրջափակումը, որն ուղղված է էներգակիրներ արտահանող երկրի շրջապատմանը»:
Սակայն իր ելույթի ընթացքում նա ոչ մի անգամ ուղղակիորեն չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ սահմանափակվելով ընդհանրացված ձևակերպումներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն