Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ները հրաժարվել են ճանաչել ՆԱՏՕ-ի պառակտումը
Աշխարհ
ԱՄՆ հայտարարությունների ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվում են ընդունել ռազմական դաշինքի ներսում առկա պառակտման մասին ենթադրությունները՝ պնդելով, որ այն «ավելի ուժեղ է, քան երբևէ»: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին։
«Մեծ Բրիտանիան և նրա շատ դաշնակիցներ դժկամությամբ են ընդունում դաշինքում առկա ճաքերի մասին ցանկացած ենթադրություն», - նշվում է հոդվածում։
Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իրեն է վերագրում ՆԱՏՕ-ի փրկությունը: Նա պնդեց, որ դաշինքը գոյություն չէր ունենա առանց իր առաջնորդության։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ուժեղ է, քան երբևէ: Նա այս հայտարարությունն արեց՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այն ճգնաժամի մեջ է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)