Եվրոպայում Թրամփին դիմակայելու ուղիների գաղտնի քննարկումներ են սկսվել
Համաշխարհային Մամուլ
Եվրոպացիները գաղտնի քննարկում են Գրենլանդիայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմակայելու ուղիները: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին և դիվանագետներին։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի և ցանկացած եվրոպական ուժերի միջև ուղղակի ռազմական դիմակայությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատմության մեջ ամենակարճ պատերազմներից մեկին: Չնայած դրան, Եվրոպան Վաշինգտոնի վրա ճնշման այլ լծակներ ունի, մասնավորապես տարածաշրջանում ամերիկյան բազաները։
Եվրոպան ԱՄՆ-ի առանցքային առևտրային գործընկերն է, և տարեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում ամերիկյան զենք գնելու համար: Եթե եվրոպացիները որոշեն դադարեցնել գնումները ԱՄՆ-ից, դա նույնպես կարող է ճնշման լծակ դառնալ։ Որոշ պաշտոնյաներ նախազգուշացնում են նման գործողությունների հետևանքների մասին և գլխավորը տրանսատլանտյան հարաբերությունների լիարժեք խզման վտանգի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)