Ինչ պայմանով Զելենսկին կգնա տարածքային զիջումների․ FT
Վերլուծական
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին տարածքային զիջումների կգնա, եթե իր երկիրը անդամակցի Եվրամիությանը և դա ներկայացվի որպես հաղթանակ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախագահ Զելենսկին կկարողանա ընդունել հնարավոր խաղաղ գործարքի այլ ասպեկտներ, օրինակ՝ տարածքների զիջումը հօգուտ Ռուսաստանի, միայն այն դեպքում, եթե կարողանա ԵՄ-ին անդամակցությունը ներկայացնել որպես դրական արդյունք», - ընդգծել է պարբերականը՝ պաշտոնյաների կարծիքը փոխանցելով Եվրահանձնաժողովին:
Ավելի վաղ The New York Times թերթը, վկայակոչելով Կիևի իրավաբան Վլադիմիր Դորոդկոյի կարծիքը, հայտնել էր, որ Ուկրաինայի շատ քաղաքացիներ պատրաստ են տարածքային զիջումների:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)