Հայտնի է դարձել Թրամփի՝ Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ծրագրում են Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնում է El País թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի զրուցակիցները նշել են, որ Թրամփի և ֆոն դեր Լեյենի բանակցությունները 100 տոկոսով հաստատված չեն, քանի որ «երկկողմ հանդիպումները սովորաբար հաստատվում են վերջին պահին»: Նյութի հեղինակների խոսքով՝ քաղաքական գործիչների հնարավոր հանդիպումը վճռորոշ է թվում Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Նրանք նշել են, որ եվրոպացիների առջև եռակի խնդիր է դրված՝ փորձել կարգավորել կղզու շուրջ վեճը, հետ պահել ԱՄՆ նախագահին սպառնալիքները գործողությունների վերածելուց և «խուսափել Վաշինգտոնի կողմից էլ ավելի ագրեսիվ տոնայնությունից»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)