Որքան կարժենա «Թրամփ» դասի ռազմանավի կառուցումը․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Առաջին «Թրամփ» դասի ռազմանավի կառուցումը կարող է ԱՄՆ-ին արժենալ մինչև 22 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կոնգրեսի բյուջետային գրասենյակի նախնական գնահատականներին։
Հրապարակումը նշում է, որ վերջնական արժեքը կախված կլինի նաև նավի տեղատարողության, անձնակազմի չափի և զենքի վերաբերյալ մի շարք սպասվող որոշումներից։
Գործակալությունը շեշտում է, որ նվազագույն գինը 15,1 միլիարդ դոլար է։
Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաթանկ նավը «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրն է։ 2017 թվականին շահագործման հանձնված այդ նավի կառուցումը ԱՄՆ-ին արժեցել է մոտ 13 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)