Ռուսաստանում արձագանքել են ԱՄՆ ներդրումային հիմնադրամի հայցին՝ կայսրական պարտքերի վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանը իրավական պատասխանատվություն չի կրում Ռուսական կայսրության պարտքերի համար։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Անտոն Լյուբիչը՝ մեկնաբանելով ամերիկյան ներդրումային հիմնադրամի ներկայացրած հայցը, գրում է «Взгляд» թերթը։
Լյուբիչի խոսքով՝ դեռ 1933 թվականին ֆիքսվել է խորհրդային պետության պաշտոնական հրաժարումը ցարական Ռուսաստանի պարտքերից, և այդ դիրքորոշումն ամրագրվել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում Ռուսական կայսրության իրավահաջորդը, իսկ 1991 թվականին ՌԽՖՍՀ-ի վերանվանումը Ռուսաստանի Դաշնություն չի նշանակել նոր պետության ստեղծում։
Տնտեսագետի գնահատմամբ՝ անկախ բարոյական կամ քաղաքական քննարկումներից, իրավական տեսանկյունից Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվություն չի կրում կայսրական շրջանի պարտատոմսերի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Noble Capital RSD ներդրումային հիմնադրամը հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում ցարական Ռուսաստանի ժամանակների պարտատոմսերի դիմաց։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)