Pinterest-ը ներկայացրել է 2026 թվականի ամենանորաձև գույները
Աշխարհ
Pinterest հարթակը հրապարակել է 2026 թվականի ամենանորաձև գույների ցանկը՝ հիմնվելով օգտատերերի որոնումների և պահպանված պատկերների վերլուծության վրա։ Սերվիսի բլոգում հրապարակված նյութի համաձայն՝ առաջիկա տարվա գլխավոր թրենդների թվում են սառը կապույտը, նեֆրիտային կանաչը և սալորագույն-սևը, ինչպես նաև վառ ու արտահայտիչ վասաբիի և խուրմայի երանգները։
Pinterest-ի վերլուծաբանները նշում են, որ գունային այս ընտրությունը արտացոլում է մարդկանց հոգեվիճակը՝ օպտիմիզմի և ինքնավստահության նկատմամբ աճող պահանջը։ Ըստ հարթակի գլոբալ ստեղծագործական հարցերով փոխնախագահ Քսանտե Ուելսի՝ երկար ժամանակ մարդիկ նախընտրել են անվտանգ, չեզոք գույներ, սակայն այժմ ավելի պատրաստ են համարձակ ընտրությունների և փորձարկումների՝ իրենց զգացմունքները բացահայտ արտահայտելու համար։
Միևնույն ժամանակ դեկտեմբերին Pantone միջազգային հետազոտական ինստիտուտը 2026 թվականի գլխավոր գույն էր հայտարարել ամպային սպիտակ երանգը՝ այն կապելով նոր սկիզբների և հանգստության գաղափարի հետ։ Սակայն այդ ընտրությունը լայն քննադատության էր արժանացել օգտատերերի կողմից, ինչն էլ ավելի ընդգծում է գունային նախընտրությունների շուրջ ձևավորվող հակադրությունները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)