ԱՄՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ավիակիրներ տեղակայելու մասին
Աշխարհ
Իրանի հետ լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները սկսել է Մերձավոր Արևելքում տեղակայել առնվազն մեկ ավիակիր հարվածային խումբ։ Այս մասին հաղորդել է Fox News-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Լրագրողների խոսքով՝ դեռևս պարզ չէ՝ խոսքը Նորֆոլկից և Սան Դիեգոյից մեկնած նավերի, թե՞ USS Abraham Lincoln ավիակրի մասին է։ Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան զորքերի տեղակայումը տարածաշրջանում կտևի առնվազն մեկ շաբաթ։
Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ ռազմական միջոցները Մերձավոր Արևելք կժամանեն առաջիկա օրերին՝ Իրանի վրա հարձակման դեպքում տարբերակներ առաջարկելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)