Բժիշկը նշել է կյանքի երկարացման ոչ ակնհայտ միջոցը
Հասարակություն
Ատամների խնամքն ու բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակին բուժումը կարող են ոչ միայն պահպանել ընդհանուր առողջությունը, այլև նպաստել կյանքի երկարացմանը։ Այդ մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է բժիշկ-ստոմատոլոգ Ջոնաթան Բ. Լևինը։
Մասնագետի խոսքով՝ ատամների և լնդերի վիճակը կապված է արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի, ինչպես նաև դեմենցիայի, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերի հետ։ Նա նշել է, որ բերանի խոռոչում առկա որոշ բակտերիաներ կապ ունեն նաև արթրիտի, թոքաբորբի և քաղցկեղի որոշ տեսակների հետ։ Մասնավորապես՝ P. gingivalis բակտերիան, որը հաճախ է առաջացնում բերանի խոռոչի քրոնիկ բորբոքում, կարող է ներթափանցել աղիքներ, ուղեղ, քնային զարկերակ և այլ օրգաններ։
Լևինի կարծիքով՝ երկարակեցության մասին խոսելիս սովորաբար նշվում են քունը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունն ու գիտակցված ապրելակերպը, սակայն դրանց պետք է ավելացնել նաև «հինգերորդ հիմնասյունը»՝ բերանի խոռոչի առողջությունը։ Ավելի վաղ բժիշկ Մարտին Սկարրը նշել էր, որ բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հիգիենայի պակասով, այլև աղիքային բակտերիաներով կամ թթվային ռեֆլյուքսով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)