«Պարզ հետաքրքրությունից»․ եվրոպացի զբոսաշրջիկների քայլը հանգեցրել է սահմանային միջադեպի
Ռուսաստան
Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանին անսովոր միջադեպ է գրանցվել, երբ երեք գերմանացի զբոսաշրջիկներ ձմեռային քայլարշավի ընթացքում անցել են պետական սահմանը։ Այդ մասին հայտնում է Yle-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին՝ Կուուսամոյի շրջանում գտնվող լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում։ Զբոսաշրջիկները սահմանը հատել են ձյունակոշիկներով և չեն թաքցրել, որ դա արել են դիտավորյալ՝ պարզ հետաքրքրությունից ելնելով։ Իրավապահների տվյալներով՝ նրանց գործողությունները չեն ունեցել այլ նպատակ կամ շարժառիթ։
Տեղական ոստիկանության կապիտան Յուհա Ռոմպպայնենի խոսքով՝ զբոսաշրջիկներին հստակ տեղեկացվել է, որ այս միջադեպից հետո նրանց մուտքը Ֆինլանդիայի սահմանամերձ գոտի արգելված է լինելու։ Ավելի վաղ Ֆինլանդիայում արձանագրվել էր նաև մեկ այլ դեպք, երբ անչափահասը մի քանի ժամ ազատ տեղաշարժվել էր Ռուսաստանի տարածքում՝ սահմանը հատելուց հետո։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)