ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի հարցով
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի շուրջ, հաղորդում է Reuters-ը։
«Մենք բանակցություններ ենք վարում ՆԱՏՕ-ի հետ», - ասել է նա՝ պատասխանելով Գրենլանդիայի մասին հարցին։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն 2009 թվականին այն ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման հնարավորությամբ։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։
Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել էր Գրենլանդիայի տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ծրագրերի մասին՝ իր երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ