Դանիան ի վիճակի չէ վերահսկել և պաշտպանել Գրենլանդիան․ Միլլեր
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը կասկածի տակ է դրել Գրենլանդիայի նկատմամբ Կոպենհագենի իրավունքը: Նման հայտարարություն նա արել է Fox News-ի եթերում։
Սպիտակ տան ղեկավարի տեղակալը Դանիան անվանել է համեստ տնտեսությամբ և բանակով փոքրիկ երկիր, որը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել և պաշտպանել Գրենլանդիան:
«Տարածքային վերահսկողության իրավունքի մասին վերջին 500 տարիների ընթացքում ի հայտ եկած բոլոր պատկերացումների համաձայն՝ տարածքը վերահսկելու համար դուք պետք է ի վիճակի լինեք պաշտպանել, զարգացնել և բնակեցնել այն։ Դանիան ձախողել է այդ առաջադրանքներից յուրաքանչյուրը», - ասել է Միլլերը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)