Փոստատարը փողոցի մեջտեղում սոված փոկի ձագ է հայտնաբերել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Գորլստոն-օն-Սի քաղաքում փրկվել է ընտանիքից կտրված փոկի ձագը, որի մասին հայտնում է The Telegraph-ը։ Կենդանուն աշխատանքի ընթացքում հայտնաբերել է փոստատարը․ սոված ձագը պառկած էր փողոցի մեջտեղում՝ մի տան շեմին։
Փոստատարը գտածոյի մասին տեղեկացրել է վայրի կենդանիների վերականգնման RSPCA կենտրոնին, որի մասնագետները արագ տեղափոխել են ձագին։ Պարզվել է, որ երկարամռութ փոկի ձագը ընդամենը մինչև երկու շաբաթական է եղել և կշռել է 11,8 կիլոգրամ, ինչը նրա տարիքին համար չափազանց քիչ է։
RSPCA-ի ներկայացուցիչների խոսքով՝ կենդանուն սպասվում է երկարատև վերականգնում, որպեսզի կարողանա վերադառնալ բնական միջավայր։ Մասնագետները նշել են, որ 2025 թվականի նոյեմբերին Գորլստոն-օն-Սիի ափերի մոտ ուժեղ փոթորիկների հետևանքով բազմաթիվ փոկի ձագեր վաղաժամ կտրվել են մայրերից և հայտնվել անսովոր վայրերում՝ փորձելով ինքնուրույն գոյատևել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)