Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. ՀԺՄ-ն ցավակցում է
Հասարակություն
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խորին ցավակցություններ է հայտնել Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին։
«Մեծ կորուստ։
Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հեռուստահաղորդավար, դերասան, Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը՝ մարդ, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ այդպես էլ երբեք չկորցրեց լավատեսությունը, հումորի զգացումը, հույսը, որ մի օր ամեն բան լավ կլինի:
Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը:
Զառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու բարեկամներին, նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին:
Լույսերի մեջ մնաս, Զառա ջան»,- ասված է միության ցավակցագրում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)